Արցախի պետական համալսարան

IMG 1145  IMG 1143

IMG 1133  IMG 1138

Ռուսաց լեզվի և գրականության ամբիոնում ավանդույթ է դարձել եկեղեցական տոներին ընդառաջ կազմակերպել աստվածաշնչյան ընթերցումներ: Հերթականը ամբիոնի դոցենտ Սուսաննա Մկրտչյանի նախաձեռնությամբ էր՝ նվիրված Զատկին:

Աստվածաշնչից ընտրված Հիսուս Քրիստոսի հրաշագործությունների մասին առակների ընթերցումներին հետևել են հոգևոր երաժշտական կատարումներն ու աղոթքի ուժի մասին պատմող բեմականացումը:

Ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Նունե Առաքելյանը կարևորել է հոգևոր նշանակության միջոցառումների կազմակերպումը և շնորհակալություն հայտնել պարբերաբար Տիրոջը և նրա պատգամ-պատվիրաններին հաղորդակից դարձնելու, ուսանողներին քրիստոնեական գաղափարախոսությամբ դաստիարակելու համար: