Արցախի պետական համալսարան

4  1

3  17973945 618544671674946 4743324484013607468 o

Ապրիլի 18-ին «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի և «Մտքի ուժը» ՀԿ-ի համատեղությամբ կազմակերպված ինտելեկտուալ խաղում հաղթող է ճանաչվել ԱրՊՀ «Ցերեբրում» թիմը:

Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվա կապակցությամբ «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոցում կազմակերպված ինտելեկտուալ խաղին, ի թիվս տասնհինգ թիմերի,  մասնակցում էր նաև ԱրՊՀ դասախոսներից և ուսանողներից կազմված թիմը, որը խաղի երեք փուլի և լրացուցիչ հարցերի արդյունքում գրավել է առաջին տեղը և «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մ. Շահրամանյանի կողմից պարգևատրվել գավաթով, պատվոգրով ու Արցախի պատմամշակութային ժառանգության վերաբերյալ գրականությամբ:

«Ցերեբրում» թիմի ավագ, իրավագիտության մասնագիտության երկրորդ կուրսի ուսանող Էրիկ Լալայանը դրական է գնահատում նման միջոցառումներն այն առումով, որ այդպիսիք նպաստում են ինչպես երիտասարդների ինտելեկտուալ պատրաստվածության բացահայտմանը, այնպես էլ տարբեր կառույցների միջև շփումներին:

«Գնահատանքի են արժանի կազմակերպիչների ջանքերը ոչ միայն գաղափարի, այլև կազմակերպչական առումով: Ողջունելի է, որ փուլային ընդմիջումներն ուղեկցվում էին ազգային երգ ու պարով և հյուրասիրությամբ»:

17917160 437138809987016 7580779933147377957 o  2

Լուսանկարները` Artsakh Monuments ֆեյսբուքյան էջ