Արցախի պետական համալսարան

IMG 1326  IMG 1332

IMG 1436  IMG 1410

Ապրիլի 18-ին ԱրՊՀ գրականության և լրագրության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Սիրուն Բաղդասարյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր  խաղ-մրցույթ:

Մրցույթի մասնակից ուսանողները մի քանի փուլերի ընթացքում հանդիսատեսին են ներկայացրել իրենց գրական-թատերական, ստեղծագործական և մասնագիտական ունակությունները:

Ուսանողների կողմից բեմադրված փոքրիկ թատերական ներկայացումները յուրօրինակ պատգամներ էին, թե ինչպիսին պիտի լինի ուսուցիչը  ուսումնական գործընթացում և նրանից դուրս: Իսկ նրանց ձեռքի աշխատանքները, որոնք ներկայացվել են գնահատող հանձնախմբի դատին, լրացնելու էին եկել ապագա մանկավարժների կերպարները:

Հանձնախմբի գնահատականների արդյունքում լավագույնն է ճանաչվել հայոց լեզու և գրականություն մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Մայա Հայրապետյանը, ով երազում է արժանի լինել մանկավարժի կոչմանը և իր մասնագիտական գիտելիքներն ի սպաս դնել հայրենի գյուղի բարգավաճմանը:

Միջոցառման կազմակերպիչ Ս. Բաղդասարյանը համոզված է, որ այսօրվա ուսանողն իր մասնագիտական պատրաստվածությամբ և մարդկային որակներով  կդառնա լավ մասնագետ և կկարողանա  կրթել  հայրենասեր սերունդ: