ՌԵԿՏՈՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

21.04

2017

 

IMG 1631   IMG 1630

IMG 1665   IMG 1634

Ապրիլի 20-ին ԱրՊՀ ռեկտորը հանդիպում է ունեցել ուսանողական ինքնավար կառույցների ղեկավարների և ուսանողական ակտիվի հետ:

Հանդիպումը բացվել է հաճելի արարողությամբ. ռեկտոր Մ. Մինասյանի հրամանով խրախուսվել են ԱրՊՀ ՈւՀԱ թիմի անդամները:

Ուսանողները շնորհակալություն են հայտնել ռեկտորին` նախորդ հանդիպման ընթացքում իրենց կողմից բարձրացված հարցերի զգալի մասին լուծում տալու համար: Մոտ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը և դրանց լուծման ուղիներ առաջարկել: Խնդիրների և հարցերի մեծամասնությունը վերաբերում էին թեստային քննությունների ընթացակարգին, թեստաշարերին, հարցաշարերի տրամադրման, դիմում-բողոքների ներկայացման, ինքնուրույն աշխատանքներին, մասնագիտական գրականությանն ու էլեկտրոնային գրադարանի պաշարներին :

Հանդիպման վերջում ռեկտորը հանձնարարականներ է տվել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին ուսումնասիրել ուսանողների կողմից բարձրացված խնդիրները  և քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ: