Արցախի պետական համալսարան

 

IMG 1789   IMG 1839

IMG 1854   IMG 1836

Օրերս ԱրՊՀ մեծ դահլիճում ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումը նվիրված էր Քրիստոսի հրաշափառ հայտնության տոնին:

Բաժնի ուսանողները միջոցառման ընթացքում տեղեկություններ են հաղորդել Զատկի տոնի, նրա խորհրդի և ավանդույթների մասին, ապա՝ ասմունքել և երգել Զատկին նվիրված ստեղծագործություններ:

Հետաքրքիր փաստեր են ներկայացվել նաև աշխարհի տարբեր երկրների զատկական ավանդույթների վերաբերյալ՝ ընդգծելով հատկապես Ռուսաստանի և ռուս եկեղեցու ավանդույթները:

Զատկին նվիրված միջոցառումը եզրափակվել է «Հրեշտակի պարով»,  որտեղ հրեշտակներին կերպավորել են փոքրիկ երեխաներ: