Արցախի պետական համալսարան

 

IMG 7819   IMG 7836

IMG 7830   IMG 7888

Ապրիլի 25-ին մանկավարժության և սպորտի ֆակուլտետի «Մանկավարժություն և մեթոդիկա /տարրական կրթության/» I կուրսի ուսանողները, կուրսղեկ Ա.Գասպարյանի նախաձեռնությամբ, կազմակերպեցին միջոցառում` նվիրված Կոմիտասին:

Միջոցառման ընթացքում ուսանողները ներկայացրին նրա կենսագրությունը, ստեղծագործական ուղին, արտասանեցին բանաստեղծություններ, ասույթներ Կոմիտասի մասին,  ինչպես նաև կատարեցին նրա  երգերից:

Ցուցադրվեց  նաև տեսանյութ, որտեղ հնչում էր մեծն Կոմիտասի ձայնը:

Ֆակուլտետի դեկան Շ. Այդինյանը, կարևորելով նման միջոցառումների դերը ուսանողների մտավոր զարգացման գործում, նշեց, որ Կոմիտասն ապրեց, որպեսզի աշխարհի քաղաքակիրթ ժողովուրդներին ապացուցի, որ հայն ունի իր ազգային երաժշտությունը, որն այնքան հին է, որքան նրա ստեղծողը:

Մարիա Միրզախանյան

ՏՄՄ 1-ին կուրս