Արցախի պետական համալսարան

 

IMG 2080   IMG 2084

IMG 2106   IMG 2094

Միջազգայնագետ, իրավունքի ոլորտի պրոֆեսոր Փոլ Միրթսը Արցախ կատարած գործնական այցելության շրջանակներում արդեն երկրորդ անգամ մայր բուհում հանդես է գալիս դասախոսությամբ:

Քաղաքագիտության և օտար լեզուների բաժինների ուսանողների հետ նախատեսված  երկօրյա հանդիպումները չեն սահմանափակվելու միայն տեսական դասախոսություններով: Պրոֆեսորը նախատեսում է միջազգային բանակցային գործընթացների վերջին նորությունների վերաբերյալ տեղեկություններ հաղորդել լսարանին, ապա խմբային աշխատանքներ իրականացնել ուսանողների հետ:

Պրոֆեսորն այն կարծիքն է հայտնում, որ միջազգային բանակցային գործընթացը երկխոսության ձև է, իսկ երկխոսություն հնարավոր է իրականացնել փոխադարձ ըմբռնման պայմաններում, այսինքն` եթե կողմերից առնվազն մեկը նման եզրակացության չի եկել, ոչինչ հնարավոր չէ և ավելացնում. «Արցախի ապագան երիտասարդությունն է, և ձեր հայրենասիրությունն այս հարցում որոշիչ է»:

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանն ու բանակցային գործընթացին` պրոֆեսորն առաջարկել է առանձին խմբերում քննարկել և առաջարկություններ ներկայացնել միջազգային հարաբերությունների ոլորտում Արցախի անելիքների իրենց տեսլականի վերաբերյալ: