Արցախի պետական համալսարան

 

IMG 2479   IMG 2488

IMG 2506   IMG 2512

Մայիսի 4-ին ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում ԱրՊՀ-ում «Գլոբալ ազգ-տարածաշրջանային հաբ: Հայաստանի արագընթաց զարգացման տեսլականը» թեմայով դասախոսությամբ հանդես է եկել տ.գ.թ. Գևորգ Թորոսյանը:

Դասախոսության ընթացքում ոլորտում 20-ամյա փորձ ունեցող մասնագետը անդրադարձել է հարևան երկրների հետ Հայաստանի տնտեսական հարաբերություններին և այս համատեքստում ներկայացրել ՀՀ տնտեսությունը զարգացնելու իր տեսլականը՝ հիմնվելով ուսումնասիրությունների և փորձագիտական տվյալների վրա:

Գ. Թորոսյանը առանձնացրել է տնտեսական քաղաքականության մի քանի կարևոր ուղղություններ, որոնք կարող են լուրջ խթան հանդիսանալ ՀՀ տնտեսության զարգացման համար: Դրանցից են՝ ինստիտուցիոնալ դաշտը, սեփականության իրավունքի պաշտպանությունը, պայմանների կիրարկումը, տնտեսական մրցակցության պաշտպանությունը, գործարար կամ ներդրումային միջավայրի ստեղծումը, ենթակառուցվածքների աշխատանքների բարելավումը, ճյուղային զարգացումը և այլն:

Գլոբալ ազգ և տարածաշրջանային հաբ դառնալու համատեքստում տնտեսագետն առաջարկում է ճյուղային զարգացման համար հետևյալ շեշտադրումները՝ կրթություն և ներդրում:

«Առաջինի դեպքում մեծ դերակատարություն ունեն համալսարանները, քանի որ նրանց է վերապահված աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստումը, իսկ երկրորդի դեպքում՝ կառավարությունը, քանի որ վերջինիս կողմից առաջ քաշված տնտեսական քաղաքականության և հատկացված միջոցների հաշվին է հնարավոր հասնել ցանկալի արդյունքի»,- նշում է Գ. Թորոսյանը:

Հանդիպումը եզրափակվել է հարցուպատասխանով: