Արցախի պետական համալսարան

 

IMG 2402   IMG 2387

IMG 2408   IMG 2385

Մայիսի 3-ին ակադեմիկոս Ս. Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Սիլվա Մինասյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ կազմակերպված գիտագործնական սեմինարը ուսանողների կատարած աշխատանքների յուրովի հաշվետվություն էր:

Սեմինարի ընթացքում բաժնի առաջին կուրսի մագիստրանտները «Ոճագիտության վերլուծության հիմնախնդիրներ» առարկայի շրջանակներում ոճագիտական վերլուծության են ենթարկել Արցախին նվիրված չափածո և արձակ ստեղծագործությունները և դրանք ներկայացրել զեկույցների ձևով:

Ուսանողների աշխատանքները վերաբերում էին խոսքի պատկերավորման միջոցներին՝ մակդիր, համեմատություն, փոխաբերություն, չափազանցություն, անձնավորում, ու նրանց կիրառությանը առավելապես Արցախի ստեղծագործողների երկերում՝ Ս. Խանյան, Վ. Հակոբյան, Հր. Բեգլարյան, Ռ. Եսայան, Տ. Սողոմոնյան, Ա. Բաղդասարյան և այլք:

Սեմինարի երկրորդ մասում կազմակերպված վիկտորինայի ընթացքում մագիստրանտներին առաջադրվել են լեզվին առնչվող հետաքրքրաշարժ- տրամաբանական հարցեր: