Արցախի պետական համալսարան

artur555   5656

artyurikkj   56565656

Մայիսյան եռատոնին ընդառաջ ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետը կազմակերպել էր ազգագրական միջոցառում` «Մեր տուն ու տեղ Արցախ» խորագրով:

Բացելով միջոցառումը՝ ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Արմինե Առստամյանը ներկաներին շնորհավորել է մայիսյան տոների կապակցությամբ. «Հիրավի, մայիսը հայ ժողովրդի համար պատմական ամիս է, արցախցու համար՝ վերածննդի: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ առաջընթացի, համազգային զարգացման ճանապարհի ելակետը ավանդականի  պահպանումն ու դրանով դաստիարակվելն է»:

Վերածնված Արցախին ու արցախցուն, նրա հոգևոր և նյութական ժառանգությանը նվիրված  միջոցառումը հաղորդավարները բացեցին արցախյան բարբառով և  բարեմաղթանքներով: Ապա արցախյան  բարբառով հնչեցին երգ ու պար, ազգագրական կատարումներ և ասմունք: Հնչեցին նաև պատառիկներ արցախյան բանահյուսությունից՝ կատակախոսություններ, շուտասելուկներ, հանելուկներ, խաղիկ-տաղիկներ և այլն:

Ներկաների ուշադրությանը ներկայացվեց նաև Արցախի այցեքարտերից մեկի՝ ժենգյալով հացի պատրաստման արարողության բեմականացումը: Միջոցառումն ամփոփվել է  ժենգյալով հացի հյուրասիրությամբ: