ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՌԱՏՈՆԴ, ԱՐՑԱԽ

08.05

2017

 

1827526   1830080

1834264   1840281

Արցախի պետական համալսարանի ուսանողները Մայիսյան եռատոնի առթիվ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում պարային ֆլեշմոբ են անցկացրել:

Ֆլեշմոբը յուրահատուկ ուղերձ էր պարունակում. մենք ապրում ենք ազատ, անկախ, օր օրի զարգացող երկրում: Արցախի ապագան նրա երիտասարդությունն է, որը գիտի պահել ժառանգած արժեքները և քայլել ժամանակին համահունչ:

Պարային ֆլեշմոբում երիտասարդները երաժշտության և պարի միջոցով ընդգծել են կարևորագույն գաղափարներ. շեփորի ազդականչով խորհրդանշվում է Արցախյան շարժումը, որը համախմբում է աշխարհի հայությանը, ապա հայոց բանակի կազմավորումը, որին հաջորդում է հանուն հայրենիքի անմահացած նահատակների հիշատակի առջև խոնարհումը:

Պարային ֆլեշմոբն ամփոփվեց ժամանակակից, ռիթմիկ, դրայվ հաղորդող երաժշտությամբ ու պարային շարժումներով: Իսկ վերջում զինվորական համազգեստով ուսանողները հրապարակ են բերում Արցախի Հանրապետության դրոշը և աղավնիներ բաց թողնում` արտահայտելով արցախցու խաղաղասեր կամքը: