Արցախի պետական համալսարան

art1  art2

art3   art4

Մայիսի 10-ին ԱրՊՀ-ում կայացել է ֆրանսիաբնակ հայազգի կինոռեժիսոր Ռոբերտ Քեշիշյանի «Արամ» ֆիլմի արցախյան առաջնախաղը:

Եռատոնի կապակցությամբ Արցախ ժամանած ֆրանսիաբնակ հայազգի կինոռեժիսորը, նախքան ֆիլմի ցուցադրությունը, հանդիպում է ունեցել ԱրՊՀ լրագրության մասնագիտության ուսանողների հետ, անցկացրել վարպետության դասեր: Ռ. Քեշիշյանը հակիրճ անդրադարձել է կինոյի ծագման ու զարգացման պատմությանը:

ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը կարևորել է Ռ. Քեշիշյանի հայանպաստ գործունեությունը Սփյուռքի ամենամեծ համայնքներից մեկում, ինչը արձագանք է գտել ոչ միայն Ֆրանսիայում և Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:

Ֆիլմի ցուցադրությանը հետևել է քննարկում, որի ընթացքում Ռ. Քեշիշյանը խոսել է ֆիլմի գաղափարի մասին՝ ասելով. «Ես` իբրև 1915-ի կոտորածներից մազապուրծ եղած ծնողների զավակ, իմ պարտականությունն եմ համարել ներդրում ունենալ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: «Արամ»-ը դրա վկայությունն է և ապրումներիս խտացումը»:

Ռեժիսորը նաև հավելել է, որ Արցախում գտնվելու մի քանի օրերի ընթացքում նոր գաղափարներ են ծնվել, որոնք միս ու արյուն կստանան Ֆրանսիայում՝ Արցախի մասին պատմող ֆիլմի տեսքով: