Արցախի պետական համալսարան

 

LOGO-ArPH   1467112

Օրերս Արցախի պետական համալսարան էր այցելել Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի հայագիտական ամբիոնի վարիչ, հայագետ Բալինտ Կովաչը:

Այցի ընթացքում ԱրՊՀ ռեկտոր  Մանուշ Մինասյանը հանդիպում է ունեցել հայագետի հետ, քննարկել են համագործակցության ծրագիր և նախանշել անելիքները: Նախատեսվում է առաջիկայում Արցախի պետական համալսարանի հայագիտական կենտրոնի  և Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի հայագիտական ամբիոնի միջև ստորագրել երկկողմ համաձայնագիր, որի նպատակն է խթանել բուհերի համագործակցությունը, զարգացնել երկու համալսարանների միջեւ գիտական ու կրթական շփումները, իրականացնել ակադեմիական փոխանակման ծրագրեր ուսանողների եւ դասախոսական կազմի համար, համագործակցել հայագիտության բնագավառում: