Արցախի պետական համալսարան

 

IMG 3811   IMG 3836

IMG 3815   IMG 3845

Այս օրերին ԱրՊՀ-ՀՊՏՀ համագործակցության շրջանակներում ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում դասախոսություններով հանդես են գալիս ՀՊՏՀ մի խումբ դասախոսներ:

Երկօրյա դասախոսությունների ընթացքում ՀՊՏՀ մասնագետները հանդես կգան տնտեսագիտության հիմնախնդիրներին առնչվող թեմաների դասախոսություններով:

ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ռուզաննա Մանգասարյանը կարևորում է հայաստանյան գործընկերների այցելությունն Արցախի մայր բուհ և դասախոսություններով հանդես գալը` նշելով, որ նման շփումները պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողությանը հնարավորություն են տալիս անմիջական քննարկում ծավալելու տնտեսագիտության ոլորտի արդիական խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև վստահություն ձեռք բերել:

«Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողները պարբերաբար գործուղվում են ՀՊՏՀ՝ մասնակցելու մասնագիտական դասընթացների: Նախնական պայմանավորվածության համաձայն առաջիկայում ֆակուլտետի մի խումբ դասախոսներ ևս կմասնակցեն ՀՊՏՀ-ում կազմակերպվող մասնագիտական և մեթոդական  դասընթացներին»,- հավելել է Ռ. Մանգասարյանը:

ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի վարիչ, տ.գ.դ,. պրոֆեսոր Աշոտ Սալնազարյանը ևս կարևոր է համարում միջբուհական համագործակցային շփումները՝ հատկապես ընդգծելով այն փաստը, որ ԱրՊՀ ուսանողներն իրենց տեսական գիտելիքներով ոչնչով չեն զիջում հայաստանյան բուհերի ուսանողությանը. «Այդ են վկայում դասախոսությունների ընթացքում ուսանողների ցուցաբերած ակտիվությունը, հարցադրումներն ու քննարկումները»: