Արցախի պետական համալսարան

 

1847211

«Դասավանդի՛րՀայաստան» կրթական հիմնադրամը Հայաստանում եւ Արցախում ձգտում է նպաստել այնպիսի կրթական համակարգի ձեւավորմանը, որտեղ բոլոր երեխաները՝ անկախ իրենց սոցիալ-տնտեսական պայմաններից, հնարավորություն կստանան փայլուն կրթության միջոցով բացահայտել իրենց ներուժն ու ընդունակությունները։ «Դասավանդի՛րՀայաստանը» կամուրջներ է ստեղծում երիտասարդ մասնագետների եւ համայնքների միջեւ՝ նպաստելով լավագույն մասնագետների ներգրավվածությանը համայնքների զարգացման գործում։

Ծրագիրը հավաքագրում եւ վերապատրաստում է համալսարանի շրջանավարտների եւ մասնագիտական աջակցություն տրամադրում նրանց, որպեսզի դառնան ազդեցիկ մանկավարժներ, առաջնորդներ, ովքեր կօգնեն բացահայտել երեխաների ներուժը եւ իրենց գիտելիքը կներդնեն կարիքավոր համայնքների զարգացմանը։

Ծրագիրը բացառիկ հնարավորություն է ընձեռում դրական փոփոխությունների ձգտող անհատներին զարգացնելու իրենց առաջնորդական հմտությունները՝ Հայաստանի եւ Արցախի կարիքավոր դպրոցներում երկամյա դասավանդման նվիրական աշխատանքի միջոցով։

Իրենց բացառիկ աշխատանքի դիմաց ծրագրի բոլոր մասնակիցները ստանում են հետեւյալ արտոնությունները.

-         աշխատանքի փոխհատուցում եւ դրամական օժանդակություն,

-   «Դասավանդի՛րՀայաստան» եւ “Teach For All” ծրագրի շրջանավարտի կարգավիճակ,

-         մեր գործընկեր կազմակերպություններում մասնագիտական եւ մշակութային զարգացման հնարավորություն,

-  առաջնորդական հմտությունների զարգացում եւ վերապատրաստող մասնագետների շարունակական մասնագիտական աջակցություն՝ երկամյա հանձնառության ընթացքում,

-         ուսուցչի որակավորման կամ մանկավարժության մագիստրոսի աստիճանի ձեռքբերման համար ուսումնական վարձի փոխհատուցում։

Ընտրված բոլոր մասնակիցները նախքան ուսումնական տարվա մեկնարկը մասնակցում են Ամառային Ինստիտուտ կոչվող հինգշաբաթյա վերապատրաստման դասընթացին։ Դասավանդման երկամյա ժամանակահատվածից հետո մեր շրջանավարտների ձեռք բերած փորձը եւ գիտելիքները կիրառելի են տարբեր ոլորտներում եւ կօգնեն հաջողության հասնել անկախ իրենց ընտրած հետագա մասնագիտական ճանապարհից։

 

 

Արեգ Բարսեղյան

Ինստիտուցիոնալ Համագործակցության Տնօրեն