ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

18.05

2017

IMG 3847  IMG 3860

IMG 3851  IMG 3857

Ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Շուշանիկ Սաղյանի նախաձեռնությամբ հայոց լեզու և գրականություն բաժնի ուսանողների միջև օրերս կազմակերպվել է օլիմպիադա՝  հայոց լեզվից:

Օլիմպիադային մասնակցության հայտ են ներկայացրել հայոց լեզու և գրականություն մասնագիտության առաջինից չորրորդ կուրսերի ուսանողներ, որոնց առաջադրված հարցաշարը նպատակ ուներ ստուգելու արդի հայոց լեզվից, ուղղագրությունից, բառապաշարից, կետադրությունից ստացած գիտելիքները:

 Օլիմպիադայի ամփոփումից հետո, կազմակերպիչների խոսքով, հետաքրքիր արդյունքներ են գրանցվել: Մրցանակային տեղեր են զբաղեցրել առաջին կուրսի ուսանողուհի Հերմինե Արզումանյանը և երրորդ կուրսի ուսանողուհի Էդիտա Ալթունյանը:

Շ. Սաղյանը, խոսելով օլիմպիադայի կարևորության և նպատակի մասին՝ նշում է. «Մենք այսպիսով նպատակ ենք ունեցել խթանել և խրախուսել հայոց լեզվի խորքային իմացությունը, հնարավորություն տալ ուսանողներին առողջ մրցակցության պայմաններում դրսևորել իրենց գիտելիքներն ու կարողությունները»: