Արցախի պետական համալսարան

IMG 3972  IMG 3954

IMG 3968  IMG 3946

Մայիսի 17-ին ԱրՊՀ իրավունքի ամբիոնը նախաձեռնել էր ուսանողական գիտական ընթերցումներ՝ նվիրված իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Ներոն Ապիյանի հիշատակին:

Գիտական ընթերցումներին հրավիրված էին ԱրՊՀ ղեկավար կազմը, իրավունքի ամբիոնի դասախոսներ, օրենսդիր և դատական իշխանությունների ներկայացուցիչներ, ուսանողներ:

Իրավագիտություն մասնագիտության մագիստրանտները նախ ներկայացրել են Ն. Ապիյանի կյանքի և գիտական գործունեության մասին  դրվագներ, առանձնացրել նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը: Ուսանողներն իրենց զեկուցումներում շոշափել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են անձը և իրավական պետությունը, իրավական մշակույթի, իրավական դաստիարակության և իրավագիտակցության դերն ու  նշանակությունը Արցախում` քաղաքացիական հասարակության ձևավորման գործում, անդրադարձել նաև 2017թ. ԱՀ սահմանադրական բարեփոխումներին՝ որպես կարևոր քայլ իրավական պետության ստեղծման ճանապարհին:

Իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.թ., դոցենտ Ռիտա Առուստամյանը կարևորել է ուսանողական գիտական ընթերցումներն այն առումով, որ  ուսանողի ինքնուրույն հետազոտական աշխատանքին զուգահեռ, ոլորտի առաջատար մասնագետների թողած գիտական ժառանգությունը կիրառություն է ստանում գործնականում:

Միջոցառման ընթացքում ցուցադրվել է նաև Ն. Ապիյանի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմ: