Արցախի պետական համալսարան

 

rektor-2017

Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը մայիսի 17-ին հանդիպում է ունեցել ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը:

 

Քննարկվել են երկու համալսարանների համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է եղել հունիսին նախանշված ՀՊՏՀ-ԱրՊՀ համատեղ համաժողովի կազմակերպմանը:

 

ԱրՊՀ ռեկտորը շնորհակալություն է հայտնել գործուն աջակցության համար, որը հատկապես դրսևորվել է 2014թ.-ի ապրիլին ՀՊՏՀ-ի և Արցախի պետական համալսարանի միջև համագործակցության պայմանագրի կնքումից հետո: Փոխգործակցությունը ուսումնական, գիտական, նյութատեխնիկական օժանդակության, ՀՀ-ում ուսանողական ճամբարների և ամառային դպրոցների կազմակերպման, ուսանողական գիտաժողովների, մարզական սպարտակիադաների կազմակերպման, խորհրդատվության տրամադրման և այլ հարթակներում է: