Արցախի պետական համալսարան

 

IMG 3933   IMG 3941

IMG 3938   IMG 3944

Այս օրերին ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում դասախոսություններով հանդես է եկել ՀՊՏՀ դասախոսների երկրորդ խումբը:

Տ.գ.թ., դոցենտներ Լևոն Սահակյանը և Արամ Մկրտչյանը ֆինանսներ, հաշվապահական հաշվառում և տնտեսագիտության տեսություն խմբերում հանդես են եկել միջազգային արժույթ և ֆինանսական հաշվառում թեմաներով դասախոսություններով:

Ֆինանսներ մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Անահիտ Մխիթարյանը կարևորում է հայաստանյան մասնագետների հետ շփումները: Ուսանողուհու խոսքով, դասախոսությունների ընթացքում համալրվում են դասընթացի շրջանակներում ստացած գիտելիքները, նոր տեղեկություններ են ստանում ոլորտի տարբեր ճյուղերի վերաբերյալ, ինչպես նաև գիտելիք ստանալու աղբյուրների հետ ճիշտ աշխատելու, ունեցած գիտելիքները ճիշտ օգտագործելու հմտություններ են ձեռք բերում:

«ՀՊՏՀ դասախոսների կողմից անցկացված դասընթացները հետաքրքիր էին և հագեցած: Սակայն պիտի խոստովանեմ, որ մեր դասախոսների կողմից մատուցված նյութը գրեթե ոչնչով չի զիջում: Օրինակ, մեր՝ նախորդ կիսամյակում հաշվապահական հաշվառում դասընթացից ստացած գիտելիքների շնորհիվ է, որ մենք կարողացանք ակտիվ բանավեճի մեջ մտնել և արժանանալ նրանց խրախուսանքին»,- նշում է  Ա. Մխիթարյանը: