«Ուսանողական գարուն-2017» փառատոնը տարբերվում էր նախորդ տարիների ձևաչափից. այն մրցութային չէր: Համալսարանում գործող ֆակուլտետները ներկայացել էին իրենց լավագույն համարներով:
«Ուսանողական գարուն» փառատոնի նպատակն է համալսարանական առօրյային հաղորդել ուրախ գույներ՝ ուսումնական գործընթացն ընդմիջելով տոնական հետաքրքիր միջոցառումով:
Ազգային և ժամանակակից, հայրենասիրական, էստրադային երգ ու պար, հեղինակային ասմունք, ազգային տարազների ցուցադրություն, պարային բեմադրություններ և հումոր. ահա այսպես ամբողջացավ ընթացիկ ուսումնական տարվա ուսանողական գարունը:
Հիշեցնենք, որ նախորդ երկու տարիներին Արցախի պետական համալսարանում «Ուսանողական գարուն» փառատոնը չի կայացել. 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, իսկ 2016 թվականին` Ապրիլյան քառօրյա պատերազմի պատճառով: