Այցելություն զորամաս

29.05

2017

 

IMG 9123   IMG 9149

IMG 9113   IMG 9163

Մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրվա առթիվ Արցախի պետական համալսարանի մի խումբ դասախոսներ այցելեցին ՊԲ տարբեր զորամասեր:

Այցելության նպատակն էր դասախոսություններով հանդես գալ զինվորականության առջև, ամրապնդել բանակ-հասարակություն կապը, արժևորել մայիսյան հաղթանակների դերը հայոց պետականության զարգացման գործում:

Լրագրության և գրականության ամբիոնի դասախոս Սիլվա Խաչատրյանն իր խոսքում, շնորհավորելով զինվորականությանը օրվա առթիվ, նշեց. «Հայոց բանակի լեզուն բարձրագույն սպայակազմից մինչև շարքային զինվոր պետք է լինի մեր պետական լեզուն` գրական հայերենը, բարբառները չպետք է խոչընդոտեն հայոց բանակի զինվորների հաղորդակցմանն ու փոխըմբռնմանը: Այսօր մեր սահմաններն անառիկ են` շնորհիվ հայոց մարտունակ բանակի: Մեր յուրաքանչյուր խաղաղ օրվա համար երախտապարտ ենք հայ զինվորին: Մայիսյան փառապանծ հաղթանակների շարունակողը մեր քաջ զինվորն է, ով, ճանաչելով իր նախնյաց հերոսներին ու  հաղթանակները, ի զորու է գերազանցել նրանց»:

Զինվորները ոգևորված էին այցից: Շարքային Ատոմ Եգորյանը, շնորհակալություն հայտնելով հետաքրքիր հանդիպման համար, նշեց. «Բանակ- հասարակություն կապը պետք է ավելի ամրապնդվի, և ցանկալի կլինի, որ այսպիսի այցելությունները շարունակական բնույթ կրեն: Դասախոսների այցը առավել մեծ դեր ունի զինվորների համար թե´բարոյահոգեբանական և թե´գիտելիքների ձեռքբերման առումով»: Զինվորները ցանկություն հայտնեցին նաև, որ հաջորդ այցը լինի ուսանողների մասնակցությամբ և համերգային մեծ ծրագրով: