Արցախի պետական համալսարան

 

1878834   187885

Մայիսի 23-ին Արցախի պետական համալսարանում տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղ-մրցույթ` «Մեր հաղթանակների տերն ու շարունակողն ենք» խորագրով:

Մասնակցեց 3 թիմ` բանասիրական ֆակուլտետի տարբեր բաժինների ուսանողների ընգրկմամբ: Մրցույթը` նվիրված 1918 թ. Մայիսյան հերոսամարտերին, բաղկացած էր 2 փուլից: Յուրաքանչյուր փուլում հնչեց 15 հարց, և 2 փուլերի արդյունքների գումարով որոշվեց մրցույթի հաղթողը: Առաջին հորիզոնականը զբաղեցրեց «Սարդարապատ» թիմը, 2-րդը` «Հաղթանակ», 3-րդը` «Նժդեհ» թիմը: Բոլոր մասնակիցներին հանձնվեցին հատուկ մրցանակներ` շապիկներ, կախազարդեր, կրծքանշաններ, մեծ և փոքր կպչուններ: Խաղի վերջում փոքրիկ կպչուններ նվիրվեցին նաև այն ուսանողներին, ովքեր հաշվում էին մրցույթի արդյունքները:Մրցույթը կազմակերպվել էր «Մայիսյան Հերոսամարտերի 100-ամյակին ընդառաջ» նախաձեռնության շրջանակներում։ Նախաձեռնությունը առաջիկա ամբողջ տարվա ընթացքում պատրաստվում է անցկացնել նման  միջոցառումներ Հայաստանի (Արցախը ներառյալ) տարբեր մարզերում եւ համայնքներում։

Արաքսյա ՄԻՐԶՈՅԱՆ, Լրագր. 1-ին կուրս