Արցախի պետական համալսարան

IMG 5668   IMG 4444

IMG 57555   IMG 5615666

Հունիսի 1-ին ԱրՊՀ-ում կազմակերպվել էր տոնական միջոցառում՝ նվիրված երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան:

Արդեն երրորդ տարին է, ինչ համալսարանի ղեկավարության նախաձեռնությամբ երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվում է նաև ԱրՊՀ-ում՝ համալսարանի աշխատակիցների մանկահասակ երեխաների համար կազմակերպելով տոնական միջոցառում:

Ժամանցային ծրագրի ընթացքում սիրված մուլտհերոսների և երեխաների մասնակցությամբ կազմակերպվել են հետաքրքրաշարժ խաղեր, մրցույթներ, պարեր:

Միջոցառման վերջում փոքրիկներին բաժանվել են փուչիկներ և պաղպաղակ: