Արցախի պետական համալսարան

 

IMG 5802   IMG 5792

IMG 5812   IMG 5808

Հունիսի 2-ին ԱրՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի կողմից կազմակերպված գիտական ընթերցումներն առնչվում էին տարբեր երկրների վարկավորման գործընթացներին:

Կազմակերպիչ տ.գ.թ.., դոցենտ Եվգենյա Հայրիյանի խոսքով, ընթերցումները «Վարկային գործառնություն» դասընթացի շրջանակներում ստացած գիտելիքների և մագիստրանտների (ֆինանսներ, 1-ին կուրս) ինքնուրույն աշխատանքների համադրության  յուրովի հաշվետվություն էին:

Դասընթացի շրջանակներում ուսանողները գաղափար են կազմում ՀՀ վարկավորման գործընթացի վերաբերյալ՝ վարկի էությունը և տնտեսական նշանակությունը, վարկի տեսակները և առանձնահատկությունները, բանկերի վարկավորման գործընթացը և վարկային փաթեթի վերլուծությունը, բանկերի վարկային քաղաքականության դերը վարկային պորտֆելի ձևավորման և կառավարման գործընթացում: Ընթերցումների շրջանակում բանախոսները նույն սկզբունքներով ուսումնասիրել և ներկայացրել են տարբեր երկրների՝ ԱՄՆ, ՌԴ, Գերմանիա, Բելոռուսիա, Ճապոնիա, Ադրբեջան և այլն,  վարկավորման գործընթացները, ցուցանիշները համեմատել տեղական բանկերի ցուցանիշների հետ, ապա և հանդես եկել այդ երկրների լավագույն փորձի տեղայնացման և վարկային փաթեթի բարելավման ուղիների առաջարկություններով:

Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Նարինե Ավանեսյանը ողջունել է ընթերցումների ձևաչափով քննարկումները՝ դրանք դիտարկելով որպես ուսանողների ինքնուրույն ուսումնասիրության լավագույն փորձ: