Արցախի պետական համալսարան

 

7897864563456   189027

1898555   18945031

Հայկական մաթեմատիկական միությունը Երևանի պետական համալսարանի հետ համատեղ մայիսի 29-ից 31-ը ԵՊՀ-ում կազմակերպել  է ՀՄՄ 9-րդ տարեկան գիտաժողովը, որին մասնակցություն է ունեցել նաև ԱրՊՀ դոցենտ Լիանա Աբրահամյանը:

Ամենամյա այս գիտաժողովի նպատակն է համախմբել աշխարհի անվանի մաթեմատիկոսներին ու երիտասարդ գիտնականներինԳիտաժողովին մասնակցություն են ունեցել ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան անվանի մաթեմատիկոսներ, հետազոտողներ: Արցախի պետական համալսարանից գիտաժողովին մասնակցել է բնագիտական ֆակուլտետի մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Լիանա Աբրահամյանը`  «((x, y), u, v) = (x, (y, u), v) հավասարությամբ որոշվող գերնույնությունների բնութագրումը» թեմայով: Նշենք, որ Լիանա Աբրահամյանը արդեն 7-րդ տարին է, ինչ մասնակցում է ՀՄՄ գիտաժողովին:

«Նման գիտաժողովները նպաստում են բուհի միջազգային կապերի ամրապնդմանը: Համագործակցային կապեր եմ հաստատել Շվեդիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի անվանի մաթեմատիկոսների հետ: ՀՄՄ նորընտիր նախագահ, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Յու. Մովսիսյանը ողջունել է ՀՄՄ հերթական նիստերից մեկը Արցախում անցկացնելու մասին հնչեցրած  առաջարկը»:

Հավելենք, որ ՀՄՄ գիտաժողովին մասնակցել են նաև  Ռուսաստանի Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս, Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր Սերգեյ Ադյանը, ՌԴ Բնական գիտությոնների ակադեմիայի ակադեմիկոս, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Լևոն  Բեկլարյանը: