Արցախի պետական համալսարան

 

IMG 5967   IMG 5987

IMG 5995   IMG 5997

Արցախ կատարած այցի շրջանակներում հունիսի 5-ին ԱրՊՀ-ականների հետ հանդիպում է ունեցել ռուս գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը:

ԱրՊՀ պրոռեկտոր Գեորգի Սահակյանը ողջունել է հյուրին, ներկայացրել նրա կյանքի և գործունեության կարևոր դրվագներ՝ առանձնացնելով հատկապես քաղաքական գործունեությունը:

Է. Լիմոնովն անդրադարձել է իր հասարակական-քաղաքական հայացքների ձևավորմանը, որոնք իրենց վրա կրում են անձնական կյանքի կնիքը: Քաղաքական դավանանքի համար Է. Լիմոնովը, ստիպված լինելով քաղաքական ապաստան փնտրել օտար ափերում, մասնավորապես Վիեննայում, կարողացել է ազդեցություն ունենալ խորհրդային Ռուսաստանի հասարակական կյանքի վրա՝ հանդես գալով հոդվածներով և հրապարակախոսական ելույթներով:

«Իմ հրապարակախոսությունը բավական չեղավ, որպեսզի կարողանամ տրամադրություններ փոխել իմ հայրենիքում, և ես որոշում կայացրեցի զբաղվել քաղաքականությամբ՝ հիմնելով իմ կուսակցությունը»,- նշել է քաղաքական գործիչը:

Է. Լիմոնովի՝ քաղաքական գործունեության վերաբերյալ զրույցը ներածական խոսք էր՝ հասկանալու համար նրա գրական-գեղարվեստական հայացքներն ու ստեղծագործությունը, որի մասին հեղինակը տալիս է կարճ, բայց և բնութագրող պատասխան. «Ինչպես տեսնում եք, գրելու շատ բան կար»:

Գրողը հավաստիացրեց նաև, որ առաջիկայում նախատեսում է հոդվածներ գրել Արցախի մասին, ինչին կնպաստի նրա` արցախյան այցը: