Արցախի պետական համալսարան

18892952 650381801834255 2568028916559299755 n  18920572 650381168500985 9004080372448032921 n

Մայիսի 31-ից հունիսի 3-ը ԱրՊՀ իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.թ., դոցենտ Ռիտա Առուստամյանը և նույն ամբիոնի դասախոս Արմինե Դանիելյանը մասնակցել են Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային գիտաժողովի:

Միջազգային մարդասիրական իրավունքի թեմայով կազմակերպված «Մարտենեսյան ընթերցումներ» խորագրով միջազգային գիտաժողովին թեպետ Արցախն առաջին անգամ էր ներկայացված, սակայն, ԱրՊՀ պատվիրակների խոսքով, 30 երկրի ավելի քան 130 մասնակիցները ծանոթ են ղարաբաղյան հիմնախնդրին և նրա կարգավորման մեխանիզմներին:

ԱրՊՀ պատվիրակները կարևորում են նման գիտական միջոցառումների մասնակցությունն այն առումով, որ առաջին հերթին դրանք ղարաբաղյան հիմնախնդիրը և այդ համատեքստում հայկական կողմի խախտված իրավունքները միջազգային հանրությանը ներկայացնելու, ինչպես նաև մասնագիտական քննարկումներ ծավալելու  համար  լավագույն հարթակ են և հնարավորություն:

«Որքան իրազեկված ես, այնքան զինված ես»,- ասում է իրավունքի ամբիոնի երիտասարդ դասախոսներից Ա. Դանիելյանը և հավելում, որ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն պայմաններում ապրող Արցախի համար կարևոր է ներգրավված լինել նաև միջազգային գիտական հարթակներում: