Հունիսի 16-ին տեղի ունեցած ուսանողական խորհրդի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ԱրՊՀ ուսանողական խորհրդի նախագահ է ընտրվել տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսներ մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Դիանա Խաչատրյանը:
Նիստին մասնակցում էին ԱրՊՀ ՈւՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, ՈւՀՏԱ, ՀԿ և Լ բաժնի պետ Զարինե Սառաջյանը, ֆակուլտետների ՈՒԽ նախագահներ, նրանց տեղակալները, ներկայացուցիչներ նաև հեռակա համակարգից:
Նիստին ՈւԽ նախագահի թեկնածուներ Դիանա Խաչատրյանը (տնտեսագիտության ֆակուլտետ), Ագնեսսա Պողոսյանը (բանասիրական ֆակուլտետ) և Տաթևիկ Միքայելյանը (պատմության և իրավագիտության ֆակուլտետ) ներկայացրել են իրենց կողմից մշակված 2017-2018 ուս. տարվա ՈՒԽ գործունեության ծրագրերը, որից հետո կազմակերպվել է փակ /գաղտնի/ քվեարկություն:
Քվեարկության արդյունքներով ձայների ճնշող մեծամասնությամբ ԱրՊՀ ՈւԽ նախագահ է ընտրվել Դիանա Խաչատրյանը: