Հունիսի 19-ին ԱրՊՀ է այցելել Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի պատվիրակությունը` համալսարանի հայագիտական ամբիոնի վարիչ, հայագետ Բալինտ Կովաչի ուղեկցությամբ: Պատվիրակությունը ղեկավարում էր համալսարանի հումանիտար և սոցիալական գիտությունների ֆակուլտետի դեկան Գեորգի Ֆոդորը:
ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը հանդիպում է ունեցել պատվիրակության հետ, և քննարկվել են երկու համալսարանների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Նախատեսվում է առաջիկայում ստորագրել երկկողմ համաձայնագիր, որի նպատակն է խթանել բուհերի համագործակցությունը, զարգացնել երկու համալսարանների միջեւ գիտական ու կրթական շփումները, իրականացնել ակադեմիական փոխանակման ծրագրեր ուսանողների եւ դասախոսական կազմի համար, համագործակցել հայագիտության բնագավառում: