Արցախի պետական համալսարան

IMG 6911  IMG 6914

IMG 6949  IMG 6927

Հունիսի 20-ին ԱրՊՀ-ում հյուրընկալվել էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի գլխավորությամբ:

Պատվիրակության և համալսարանականների միջև կայացած հանդիպման ընթացքում ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը շնորհակալություն է հայտնել ՀՊՄՀ կողմից Արցախի մայր բուհին ցուցաբերած աջակցության և տարբեր ուղղություններով համագործակցության համար:

«ՀՊՄՀ-ի հետ համագործակցությունը առանձնահատուկ ուղղություն է մեզ համար այն առումով, որ համալսարանն ի սկզբանե ձևավորվել է իբրև մանկավարժական ինստիտուտ և այսօր էլ մանկավարժությունը համարվում է գերակա ուղղություն»,- ԱրՊՀ-ՀՊՄՀ գործակցությունը կարևորել է Մ. Մինասյանը:

ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, ով Արցախում գործունեություն ծավալելը ազգային կարևորության խնդիր է համարում, պատրաստակամություն  է հայտնել ԱրՊՀ առաջարկությունների հիման վրա ուսումնասիրություններ կատարել և համապատասխան ուղղություններով օժանդակության ծրագիր առաջարկել:

«Կարևոր եմ համարում այն հանգամանքը, որ հատկապես վերջին տարում մեր համագործակցությունը կրում է համակարգային և ծրագրված բնույթ: Այսպիսի մոտեցումը թույլ կտա երկուստեք արդյունավետ գործակցություն ծավալել»,- հավելել է Ռ. Միրզախանյանը:

Հանդիպմանը ներկա ԱրՊՀ ստորաբաժանումների ղեկավարներն ու պատասխանատուները հանդես են եկել իրենց գործունեությանն առնչվող հարցերով և առաջարկություններով: