Արցախի պետական համալսարան

19059563 2017417248482329 6084772320993661768 n

-Մամմամ...,-փոքրիկը, բարձրաձայն ծիծաղելով, վազում է դեղնավուն թիթեռնիկի հետևից: Քիչ հեռու  նստարանին նստած երիտասարդ մայրիկն ուշադիր հետևում է փոքրիկ տղայի անսահման երջանիկ պահերին, ու ինքն էլ ծիծաղում իր մանկան վարակիչ ծիծաղով` սրտի տակ պահելով ևս մեկ ապագա արցախցու: Նրանցից քիչ հեռու, գարնանային գայթակղող արևի տակ նստած է մի ալեհեր ծերունի` ուշադիր հայացքով, սպիտակ, մեղմ քամուց մի քիչ քնձռնած մազերով, գլխին մի հնամաշ գլխարկ, բեղերը փոքր -ինչ դեղնած, երեսն էլ անխնա պատված տարիների թողած կնճիռներով:

Երևում է` նա հաճախ է այստեղ գալիս. արևի տակ երկար մնալուց դեմքը մգացել էր, դողացող աջը բռնած էր մի բարակ վրձին, ձախն էլ հենված էր նույն ծնկին: Վրձինն անընդհատ շարժվում էր, մեկ ներկերի մեջ էր թաթախվում, մեկ կտավի վրայով էր սահում: Ծերունու դեմքը րոպեում մի հարյուր անգամ փոխվում էր. մի պահ նայում եմ` աչքերն են ժպտում, հետո նայում եմ` բեղերի տակ քմծիծաղ է տալիս, մի անգամ էլ նայեցիձախի ցուցամատը դրել է վերին շուրթին ու մտածում  է: Ալեհեր նկարիչը հաճախակի գլուխը բարձրացնում էր, մի քանի վայրկյան նայում հպարտ կանգնած «Տատիկ Պապիկին» ու նորից իր գործը շարունակումԱշխարհի էլ որ մի երկրում, էլ որ մի քաղաքում են իրենց հյուրերին դիմավորում կանգնած, այն էլհպարտ կանգնած: Միայն Ստեփանակերտ մտնելիս կարող ես զգալ այդ հաճույքը` քեզ կարևորելու հաճույքը, քեզ ջերմորեն դիմավորելու հաճույքը և, վերջապես, սպասված լինելուդ հաճույքը: Էլ չեմ ասում, որ հարյուրավոր սարերի միջով երկար ճանապարհ անցնելուց հետո Ստեփանակերտը տատիկիխնամքով պահած կոնֆետների մի փաթեթ է թվում, որ թոռնիկների գալուն պես գնում է` մի թաքուն տեղից հանելու: Իզուր չեն Ստեփանակերտ մտնողներին` լինի դա ամբողջ աշխարհով շրջած մի օտարերկրյա զբոսաշրջիկ, թե վաղուց իր հարազատ օջախում մի կտոր հաց չկերած, կարոտախտով տառապող արցախցի, դիմավորում մեր «Տատն ու Պապը»: Երևի նրա համար, որ մեր երիտասարդ Ստեփանակերտը հոգատար ու իր թոռներին միշտ սպասող տատիկի մարմնացում է:

Արևի շողերը այնքան սեղմ էին գրկում ծերունուն, որ արդեն քրտինքը ծլլում էր, ծունկին դրած ձախով գրպանից հանում էր ճմռթված թաշկինակն ու երեսը սրբում: Վերջապես: Մի լավ նայեց նկարին: Աչքերը հառեց երկնքին: Հետո նայեց «Տատիկ Պապիկին»: Ստեղծագործությունն ավարտել էր: Կտավում Ստեփանակերտն էր: Կանաչ, կապույտ, սպիտակ, դեղինՔաղաք է նկարել, թվում է, թե պիտի գորշ գույներ լինեին, իհարկե, հենց այդպես էլ պետք է լինեին, բայց միայն ոչ Ստեփանակերտը պատկերելիս: Նկարում կանաչ, կապույտ, սպիտակ լեռներ էին` մեր պատմության վկաները: Նկարում դեղին, քնքուշ վարդագույն, մեղմ սպիտակ, հանգստացնող կանաչ ծառեր էին` մեր մաքրության երաշխիքները: Նկարում չարաճճի, երջանիկ, միամիտ, սրտաբաց մանուկներ էին` մեր վաղվա ուժը:Նկարում ջինջ կապույտ երկինք էրերկնքում`  կանաչ  ուղղաթիռ, իսկ նրա կողքին` հանգիստ սավառնող մի ճերմակ, ճերմակ աղավնի...                                                                                                                    

                        Իրինա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 Լրագր. 3-րդ կուրս