ԱրՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ` ՏԱԹԵՎԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

01.07

2017

 

1970197   19601217

198752   1959872

Հուլիսի 1-ին ԱՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և ԱրՊՀ համատեղ նախաձեռնությամբ Արցախի պետական համալսարանի ուսանողների համար կազմակերպվեց էքսկուրսիա դեպի Տաթևի վանական համալիր:

Էքսկուրսիային մասնակցություն են ունեցել մայիսի 8-ին ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված պարային ֆլեշմոբի մրցույթում 1-ին տեղ գրաված ԱրՊՀ թիմի ուսանողները: Ուսանողները վայելել են «ՏաԹևեր» ճոպանուղով դեպի Սյունիքի բնական և պատմական հարստությունները տանող օդային ճանապարհի հմայքն ու անկրկնելի զգացողությունները, շրջել հայ ճարտարապետության բացառիկ նմուշներից մեկի` Տաթևի վանական համալիրում, կատարել մոմավառություն, ապա կազմակերպել բացօթյա ճաշ գեղատեսիլ բնության գրկում