Արցախի պետական համալսարան

 

11

Կովկասյան ինստիտուտի  ուսումնական ծրագրերի ղեկավար Նինա Իսկանդարյանը օրերս այցելել է Արցախի պետական համալսարան և հանդիպում ունեցել ռեկտոր Մանուշ Մինասյանի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Արցախի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության մի շարք հարցեր, մասնավորապես ուսանողների և դասախոսների վերապատրաստման, ԱրՊՀ-ում առաջիկայում կազմակերպվելիք թարգմանչական խմբի ձևավորման և դրանց հետ տարվելիք աշխատանքների ծրագիրը: