ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

19.07

2017

 

55

Արցախի պետական համալսարանը հայտարարում է 2017-18 ուսումնական տարվա հեռակա ուսուցման համակարգի ընդունելություն հետևյալ մասնագիտությունների գծով.

1.

Տարրական մանկավարժություն և մեթոդիկա

2.

Կենսաբանություն

3.

Աշխարհագրություն

4.

Ֆիզիկա

5.

Մաթեմատիկա

6.

Նախնական զինվորական պատրաստություն

7.

Պատմություն

8.

Հայոց լեզու և գրականություն

9.

Ռուսաց լեզու և գրականություն

10.

Տնտեսագիտություն

11.

Հաշվապահական հաշվառում և հարկում /ըստ ոլորտի/

12.

Իրավագիտություն

13.

Դեղագործական քիմիա

 

Փաստաթղթերի ընդունման ժամկետ է սահմանվում հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 18-ը: Դիմորդները պարտավոր են ներկայացնել

1.միջնակարգ կրթության ատեստատը, միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և մասնագիտական տեխնիկական կրթության մասին փաստաթուղթը (բնօրինակը),

2.6 լուսանկար (3X4 սմ չափսի)

3.անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական),

4.զինվորական ծառայությանն առնչվող փաստաթղթեր,

5.սոցիալական վիճակը հաստատող տեղեկանք (առկայության դեպքում),

6.տվյալ և նախորդ տարվա միասնական քնությունների վկայագիր (առկայության դեպքում):

Ընդունելության քննությունները կկազմակերպվեն ԱրՊՀ-ում`օգոստոսի 21-ից մինչև օգոստոսի 29-ը ընկած ժամանակահատվածում` ըստ հաստատված ժամանակացույցի: