ԱՐՊՀ Է ԱՅՑԵԼԵԼ ԿԱՐՈ ՂԱԶԱՐՅԱՆԸ

19.07

2017

 

11

Հուլիսի 19-ին Արցախի պետական համալսարան է այցելել Լոս Անջելեսի Հայ Իրավաբանների Միության նախկին նախագահ, փաստաբան Կարո Ղազարյանը և հանդիպում ունեցել ռեկտոր Մանուշ Մինասյանի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև ԱրՊՀ իրավունքի ամբիոնի վարիչ Ռ. Առստամյանը և ամբիոնի դասախոս Տ. Գևորգյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱրՊՀ-ում դատական կլինիկայի ձևավորման և ֆինանսավորման, Արցախի Հանրապետությունում փաստաբանական ծառայությունները արհեստավարժ կադրերով համալրման հարցեր: Համաձայնություն է ձեռք բերվել նաև եռակողմ պայմանագրի կնքման շուրջ:

Հիշեցնենք, որ ԵՊՀ-ի և ԱրՊՀ-ի միջև կնքված հուշագրի համաձայն նախատեսվում էր ԱրՊՀ-ում ունենալ դատական կլինիկա: