Արցախի պետական համալսարան

 

MEQENA3   meqena

Սեպտեմբերի 5-ին  Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում  տեղի է ունեցել բարերար Արթուր Վարժապետյանի կողմից նվիրաբերված ավտոմեքենաների հանձնման հանդիսավոր արարողություն: Ռուսաստանաբնակ բարերար, «Լուդինգ» ընկերության նախագահ Արթուր Վարժապետյանը Արցախի Հանրապետության մի շարք պետական կառույցների, այդ թվում` Արցախի պետական համալսարանին է նվիրաբերել մարդատար «Շևրոլետ» մակնիշի ավտոմեքենա:

«Այս նվիրատվությունն ինձ համար ավանդույթի է վերածվել: Ես այս քայլով փորձում եմ օգտակար լինել արցախցիներին, և դա ինձ համար հաճելի է ու պատվաբեր»,-իր խոսքում նշել է Արթուր Վարժապետյանը:

Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, պաշտոնատար այլ անձինք, քաղաքացիներ: