Արցախի պետական համալսարան

 

IMG 9151   IMG 9155

IMG 9158   IMG 9160

ԱրՊՀ պատմության ամբիոնի դոցենտ Արևիկ Պետրոսյանի հրավերով սեպտեմբերի 4-ին հայագիտական կենտրոնում հյուրընկալվել էր Սերո Խանզադյանի «Անդրանիկ» վեպը ռուսերեն թարգմանած  Շողեր Ամիրխանյանը:

Թարգմանչուհին համալսարանականներին է ներկայացրել իր աշխատանքն ու մանրամասներ պատմել թարգմանության ընթացքից:

Մասնագիտությամբ ճարտարապետ Շ. Ամիրխանյանը գրքին ծանոթացել է Սպիտակի գրախանութներից մեկում: Հենց գրախանութում թերթելով գրքի էջերը, ինչպես ինքնէ խոստովանում, սիրահարվել է:

«Առաջին անգամ բացահայտեցի Անդրանիկին և ցանկացա, որ նրան բացահայտեն բոլորը: Այդպես ձեռնամուխ եղա գրքի թարգմանությանը՝ ինձ համար բացելով Անդրանիկ անհատի շերտերն ու խորքերը, հասու եղա զորավար դառնալու նրա անցած ճանապարհին»,- նշում է հեղինակը:

Գիրքը, թարգմանչի խոսքով,  հանրագիտարանային տվյալներ է հաղորդում ոչ միայն Անդրանիկ զորավարի, այլև նրա ապրած ժամանակշրջանի կարևոր դեպքերի և դեմքերի մասին:

Գրքի թարգմանությունը նվիրված էր երեք կարևոր իրադարձությունների՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150 և գրքի հեղինակի՝ Սերո Խանզադյանի ծննդյան  100-ամյակներին: