Արցախի պետական համալսարան

 

IMG 9269   IMG 9252

IMG 9284   IMG 9304

Գրագիտության և գերմաներենի միջազգային օրերի կապակցությամբ ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի բոլոր մասնագիտությունների ավագ կուրսերի ուսանողների շրջանում  կազմակերպվել է գիտելիքների ստուգում` թելադրության միջոցով:

Բանասիրական ֆակուլտետի դեկան, բ.գ.թ., դոցենտ Լուսինե Մարգարյանն ու համապատասխան ամբիոնների վարիչները շնորհավորել են գրագիտության օրվա կապակցությամբ, ապա կարևորել օրվա խորհուրդն ու նրա նշանակությունը հասարակության կյանքում:

«Թող գիտելիքը լինի ուղենիշ, գրագիտությունը՝ չափանիշ: Միայն այս դեպքում դուք կձգտեք նոր որակների և կգտնեք ձեր արժանի տեղը»,- նշել է դեկան Լ. Մարգարյանն ուսանողներին ուղղված իր խոսքում:

Բարձր ցուցանիշներ ցուցաբերած մի շարք ուսանողներ ֆակուլտետի ղեկավարության կողմից խրախուսվել են գովասանագրերով: