Գրագիտության և գերմաներենի միջազգային օրերի կապակցությամբ ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի բոլոր մասնագիտությունների ավագ կուրսերի ուսանողների շրջանում կազմակերպվել է գիտելիքների ստուգում` թելադրության միջոցով:
Բանասիրական ֆակուլտետի դեկան, բ.գ.թ., դոցենտ Լուսինե Մարգարյանն ու համապատասխան ամբիոնների վարիչները շնորհավորել են գրագիտության օրվա կապակցությամբ, ապա կարևորել օրվա խորհուրդն ու նրա նշանակությունը հասարակության կյանքում:
«Թող գիտելիքը լինի ուղենիշ, գրագիտությունը՝ չափանիշ: Միայն այս դեպքում դուք կձգտեք նոր որակների և կգտնեք ձեր արժանի տեղը»,- նշել է դեկան Լ. Մարգարյանն ուսանողներին ուղղված իր խոսքում:
Բարձր ցուցանիշներ ցուցաբերած մի շարք ուսանողներ ֆակուլտետի ղեկավարության կողմից խրախուսվել են գովասանագրերով: