Արցախի պետական համալսարան

 

tntes

Տնտեսագիտության ֆակուլտետի առաջին կուրսեցիները ստուգման գրքույկներ են ստացել ֆակուլտետի ղեկավար կազմից:

Տնտեսագիտության ֆակուլտետի ՈւԽ կողմից կազմակերպված առաջին կուրսեցիների մուտքը նշանավորող գրական-գեղարվեստական միջոցառման ընթացքում ասմունքի, երաժշտական և պարային կատարումներով կրտսեր ընկերներին ողջունել, ապա պատգամել են «բարձր պահել ԱրՊՀ և հատկապես տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողի կոչումը»:

Դեկան Ռ. Մանգասարյանը և ամբիոնի վարիչներ Իրինա Իշխանյանն ու Նարինե Ավանեսյանը շնորհավորել են առաջին կուրսեցիներին բուհ ընդունվելու կապակցությամբ, մաղթել ուսումնական առաջադիմության և հասարակական ակտիվության բարձր ցուցանիշներ ցուցաբերել ուսումնառության ընթացքում:

Այնուհետև բոլոր առաջին կուրսեցիները ստուգման գրքույկներ են ստացել դեկանից և ամբիոնի վարիչներից:

«Նման միջոցառումները ոչ միայն ոգևորում են նորեկներին, այլև յուրովի խրախուսանք են նրանց, ովքեր հաղթահարել են միասնական քննությունները, հավաքել համապատասխան միավորներ և ուսանողի կարգավիճակում են: Միաժամանակ սա լավագույն հնարավորություն է` նշելու նրանց մուտքը համալսարան և ֆակուլտետ»,- ասել է Ռ. Մանգասարյանը: