ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի առաջին կուրսեցիներն այսօր դեկանից ստացել են ուսանողական տոմսերն ու գրքույկները:
Առաջին կուրսեցիներին բուհ ընդունվելու կապակցությամբ շնորհավորել և բարեմաղթանքի խոսքեր է հղել նախ ֆակուլտետի ուսանողական խորհուրդը, ապա` դեկան Արմինե Առստամյանը:
«Ուսանողական տոմսերն ու գրքույկները, որ փաստում են ԱրՊՀ ուսանողի կոչման մասին, պարտավորեցնում են առաջին հերթին բարձր պահել երկրի մայր բուհի պատիվը և արժանի լինել նրա ուսանողը լինելու կոչմանը»,-նշել է Ա. Առստամյանը և հորդորել ապրել ուսանողական ակտիվ կենսադիրքով, լինել փնտրող և նախաձեռնող: