Արցախի պետական համալսարան

11 

ՀԱՀ կողմից պետական և մասնավոր սեկտորի համար իրականացվող մասնագիտական դասընթացներից հերթականը անցկացվել էր ԱրՊՀ-ում, որին իրենց մասնակցությունն են բերել նաև տնտեսագիտության ֆակուլտետի երկու տասնյակ ուսանող:

Սեպտեմբերի 15-ից 17-ը կազմակերպված  «Բիզնես Մոդել Կավանս» դասընթացը, որը վարում էր կառավարչական, ֆինանսական հաշվառման և հարկային խորհրդատվության ոլորտում ավելի քան 13 տարվա փորձառություն ունեցող Սեդա Վարդանյանը, ուսանողների հավաստմամբ, հնարավորություն էր` զարգացնելու սեփական բիզնես-գաղափարները:

«Դասընթացի ընթացքում ուսումնասիրել ենք ապրանքի օգտակար առաջարկը, սպառողների նպատակային լսարանը, եկամտի ուղիները և ծախսերի տարրերը, անվնասաբերության շեմ և շահույթ հասկացությունները, բիզնեսում հանդիպող պոտենցիալ դժվարությունները, ինչպես նաև բիզնեսի ռազմավարությունը: Հնարավորություն ենք ունեցել դասընթացավարի հետ քննարկելու նաև մեր սեփական բիզնես գաղափարներն ու դրանց զարգացման հեռանկարները»,- նշում են դասընթացի մասնակիցներ Փ. Թադևոսյանն ու Ա. Ավանեսյանը: