Արցախի պետական համալսարան

 

IMG 0942   IMG 0932

IMG 0938   IMG 0944

ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի մասնագետները, ովքեր պարբերաբար դասընթացներ են վարում ԱՀ պետական համակարգի ծառայողների համար, օրերս դասախոսություններով հանդես են եկել նաև տնտեսագիտության ֆակուլտետում:

Սպառողների ֆինանսական կրթության և իրազեկվածության բարձրացման ծրագրի շրջանակներում Հաշտարարի գրասենյակի  մասնագետներն իրականացնում են սեմինարներ նաև  Արցախում՝  ընդգրկելով մի շարք թիրախային խմբեր՝ ավագ դպրոցի աշակերտներ, ուսանողներ, պետական կառույցների և խոշոր ընկերությունների աշխատակիցներ

Գրասենյակի քննող մասնագետ Էլեոնորա Տարախչյանը դասախոսության ընթացքում տնտեսագիտության ֆակուլտետի բոլոր մասնագիտությունների ավագ կուրսի ուսանողներին ներկայացրել է գրասենյակի նպատակները, գործառույթներն ու գործունեության հիմնական ոլորտը, հայտերի ստացման և վեճերի քննման կարգը:

«Իր գործունեության ընթացքում Հաշտարարի գրասենյակն առնչվել է հաճախորդների կողմից բարձրացված մի շարք հիմնախնդիրների հետ, որոնք, այսպես թե այնպես, արդյունք են ֆինանսական ծառայությունների վերաբերյալ հանրության իրազեկվածության ցածր մակարդակիիսկ երբեմն էլ` դրա բացակայության, ուստի նման դասընթացները նպատակ ունեն կրթելու և  բարձրացնելու ֆինանսական գրագիտության և սպառողների իրավագիտակցության մակարդակը»,- նշել է Է. Տարախչյանը: