Արցախի պետական համալսարան

 

IMG 1111   IMG 1105

IMG 1160   IMG 1099

Սեպտեմբերի 29-ին ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը հանդիպում է ունեցել ուսանողական խորհրդի հետ, լսել ուսանողությանը հուզող խնդիրները, նրանց առաջարկությունները, պատասխանել հարցերին:

Հանդիպման սկզբում ռեկտորը շնորհավորել է ՈւԽ նորընտիր նախագահներին և անդամներին, մաղթել արդյունավետ և անշահախնդիր գործունեություն: Մ. Մինասյանը գոհունակություն է հայտնել ուսանողական խորհրդի գործունեությունից, նրա վարած քաղաքականությունից:

«Ուսանողական խորհուրդն իրապես ինքնավար կառույցի է վերածվել, որի աշխատանքային առօրյան և նրա ձեռքբերումները ակնհայտորեն դրական ազդեցություն են ունենում ոչ միայն ուսանողության, այլև համալսարանական մթնոլորտի վրա»,- նշել է ռեկտորը:

ՈւԽ նախագահ Դիանա Խաչատրյանը ռեկտորին և ուսանողությանն է ներկայացրել ՈւԽ գործունեության հիմնական ուղղություններն ու առաջիկա անելիքները: ՈւԽ նախագահության նիստում ընդունված որոշումների համաձայն ուշադրության կենտրոնում են պահվելու նաև սոցիալական կարգավիճակ ունեցող ուսանողների խնդիրները:

Հանդիպման ընթացքում ՈւԽ նախագահները ներկայացրել են ֆակուլտետներում առկա խնդիրները, դրանց լուծման վերաբերյալ հանդես եկել առաջարկություններով, որոնց մի մասին ռեկտորը խոստացել է լուծում տալ:

Ռեկտորն ու հանդիպմանը ներկա ՈւՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը հավաստիացրել են, որ համալսարանի ղեկավարությունը պատրաստ է լսելու ուսանողության ցանկացած խնդիր և առաջարկություն, միայն թե պետք է լինել նախաձեռնող և ակտիվ: