Արցախի պետական համալսարան

Ի գիտություն ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի աշխատանքներում ներգրավված անձանց

   Սիրով տեղեկացնում ենք, որ դասընթացներ վարելու նպատակով ԱրՊՀ-ում են գտնվում Երևանից ժամանած հոգեբաններ, վաստակաշատ հոգեբան, «Ընդհանուր հոգեբանություն» բուհական դասագրքի հեղինակ, հ.գ.թ. Սուսաննա Փիլոսյանը և երիտասարդ, բայց արդեն ճանաչում ունեցող մասնագետ, փորձագետ հ.գ.թ. Լևոն Սարգսյանը:
   Հոգեբանական կենտրոնի աշխատանքներում ներգրավված անձանց հրավիրում ենք հոկտեմբերի 4-ին և 5-ին ժամը 13.30-ին մասնակցելու Լևոն Սարգսյանի վարած գործնական պարապմուքներին և 2017թ. հոկտեմբերի 5-ին ժամը 13.30-ին կայանալիք ինտերակտիվ քննարկմանը, որը կվարի վաստակաշատ գիտնական Սուսաննա Փիլոսյանը:
   Մասնակցելու ցանկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 097318413, կամ նամակ գրել sargsyan41371@mail.ru էլ.փոստին կամ մեր ֆեյսբուքյան էջին: