Հոկտեմբերի 10-ին 2016-2017 ուսումնական տարվա գործունեության մասին ֆակուլտետի մեծ խորհրդի նիստում հաշվետվություն է ներկայացրել տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Մանգասարյանը:
Նիստին ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը, պրոռեկտորներ Գ. Սահակյանը, Վ. Յարամիշյանը, Կ. Առուշանյանը, այլ ֆակուլտետների դեկաններ, ստորաբաժանումների ղեկավարներ, խորհրդի անդամներ:
Ֆակուլտետի դեկանը ներկայացրել է նախորդ ուսումնական տարվա գործունեությունը հետևյալ ուղղություններով՝ ուսումնական գործընթաց, գիտահետազոտական, կազմակերպչական և ուսանողների հետ տարվող դաստիարակչական աշխատանքներ:
Ներկայացված հաշվետվությունից և հաշվետվության վերաբերյալ հնչած կարծիքներից ու գնահատականներից ակներև էր, որ ֆակուլտետն, ընդհանուր առմամբ, կատարել է իր առջև դրված խնդիրները:
Հաշվետվության ընթացքում դեկանը ներկայացրեց նաև ֆակուլտետում առկա խնդիրները, որոնցից էին պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստումները, կաբինետների տեխնիկական հագեցվածությունը, ֆակուլտետի ուսանողների և դասախոսների ներգրավումը տնտեսության մեջ: