Արցախի պետական համալսարան

 

IMG 24272   IMG 24102

IMG 24577   IMG 24421

Ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնում ավանդույթ է դարձել նշանավորել լեզվաբանության երախտավորների հոբելյանները: Հոկտեմբերի 11-ին ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Սիլվա Մինասյանի նախաձեռնությամբ կազմակերպված ցերեկույթը նվիրված էր լեզվաբան, հայերենագետ Վաղարշակ Քոսյանի 90-ամյակին:

Ցերեկույթի առաջին մասում հայոց լեզվի և գրականության մասնագիտության ուսանողները ներկայացրել են լեզվաբանի կենսագրությունն ու անցած գիտական ուղին, նրա հեղինակությամբ հրատարակված լեզվաբանական աշխատությունները, դրանց դերն ու նշանակությունը լեզվաբանության զարգացման գործում:

Այնուհետև Վ. Քոսյանի ուսանողները` ԱրՊՀ պրոֆեսորներ Անահիտ Աթայանը և Օֆելյա Բաբայանը հուշեր են պատմել նրա մասին, դրվագներ ներկայացրել ուսանող-դասախոս հարաբերություններից` ամբողջացնելով Վ. Քոսյան մարդու, մարդասերի, մտավորականի, գիտնականի կերպարը: