ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է «ՈՒՍԱՆՈՂ-ԱՇԱԿԵՐՏ-ԶԻՆՎՈՐ. ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ» ԾՐԱԳԻՐԸ

16.10

2017

 

224497   22310 

2240596   22449

«Ուսանող-աշակերտ-զինվոր. միասնության ուժը» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 14-ին ԱրՊՀ ուսանողները եղել են Շահումյանի շրջանում:

Ծրագրի համաձայն ԱրՊՀ ուսանողները ինտելեկտուալ խաղ կազմակերպեցին շրջանի դպրոցականների միջև, որի հաղթողները պարգևատրվեցին պատվոգրով ու նվերներով և հրավիրվեցին` մասնակցելու Ստեփանակերտում կայանալիք եզրափակչին:

ԱրՊՀ ՈՒԳԸ նախագահ Լուիզա Ներսեսյանը նշում է, որ հաճելիորեն զարմացած էին ուսանողների ակտիվությունից և խաղի ընթացքում ցուցաբերած գիտելիքներից. «Փոքր-ինչ զարմանալի, բայց և հաճելի էր տեսնել, որ Արցախ աշխարհի այս գողտրիկ անկյունում ապրում են ինտելեկտուալ և գիտելիքների հարուստ պաշար ունեցող երեխաներ, ինչը երևաց ոչ միայն խաղի, այլև նրանց հետ ունեցած զրույցների ընթացքում»:

Ուսանողներն ու դպրոցականները հայրենասիրական երգերի ուղեկցությամբ Արցախի Հանրապետության դրոշով շրջել են շրջկենտրոն Քարվաճառում, որից հետո միասին մասնակցել Դադիվանք վանական համալիրի շրջակայքում կազմակերպված շաբաթօրյակին:

«Անհնար է նկարագրել տպավորությունները, միայն կարող եմ ասել` հպարտ եմ, որ այս ծրագրի մասնակիցն եմ: Մեր երկրի ամեն մի անկյունը յուրօրինակ է՝ իր բնաշխարհով և մարդկանցով»,- ասում է Լ. Ներսեսյանը:

Հիշեցնենք, որ առաջիկայում համալսարանականները կայցելեն նաև այլ շրջաններ: