ԱրՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՌԱՋԻՆ ԸՆԹԱՑԻԿ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԸ

18.10

2017

 

IMG 4062   IMG 4055

IMG 4034   IMG 4066

ԱրՊՀ-ում հոկտեմբերի 16-ին մեկնարկել է առաջին կիսամյակի առաջին  ընթացիկ ստուգումների շրջանը, որի կապակցությամբ ՈՒՀՏԱ, ՀԿ և լրատվության բաժինը զրուցել է ուսանողների և համապատասխան բաժնի պատասխանատուների հետ:

Ուսանողներն, ընդհանուր առմամբ, գոհ են քննությունների ընթացքից: Նրանք տիրապետում են իրենց իրավունքներին և պարտականություններին, քննասենյակի կարգապահական կանոններին, որոնց մասին նրանց իրազեկում են ՀԿՈԱ  բաժնի աշխատակիցները, ուսանողական ինքնավար կառույցների ներկայացուցիչները:

Բնագիտական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Լիանա Բաղիյանը նշում է, որ քննությունների վերաբերյալ գրավոր կամ բանավոր բողոք-դիմումներ ուսխորհուրդը չի ստացել. «Սա խոսում է այն մասին, որ նախորդ տարիներին քննությունների կարգի և ընթացքի վերաբերյալ ուսանողների կողմից բարձրացված հարցերն ու խնդիրները լուծում են ստացել: Կարևոր է, որ ուսանողներիս ձայնը լսելի է»:

ՀԿՈԱ բաժնի պետ Հասմիկ Մինասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ քննաշրջանին նախորդել է առաջին կուրսեցիների հետ հանդիպում, որը նպատակ ուներ տեղեկացնել քննությունների անցկացման կարգի, նրանց իրավունքների և պարտականությունների մասին:

«Քննաշրջանի նախօրեին մեր կողմից իրականացվում են նախապատրաստական տարաբնույթ աշխատանքներ, որի արդյունքում մեզ հաջողվում է խուսափել կազմակերպական և տեխնիկական խնդիրներից: Սակայն ասել, թե խնդիրներ չեն լինում, ճիշտ չէր լինի: Քննաշրջանի ընթացքում ուսանողների կողմից բարձրացված խնդիրներն ու առաջարկությունները մշտապես մեր ուշադրության կենտրոնում են, և մենք հնարավորության սահմաններում փորձում ենք ընդառաջել և լուծում տալ դրանց»,- ասում է Հ. Մինասյանը:

Պատասխանատուն հավաստիացնում է, որ վերահսկվում են նաև թեստերի մուտքագրման ընթացքն ու դրանց որակը: Նրա խոսքով, ուսումնական գծով պրոռեկտորի անմիջական վերահսկողությամբ պարբերաբար թարմացվում են թեստերը, ենթարկվում փորձաքննության. «Թեստաշարերում տեղ գտած վրիպակները, որոնք ավելի շատ տեխնիկական են, քան  բովանդակային, ժամանակին վերացվում կամ շտկվում են, ամբիոնի պատասխանատվությամբ դրանք փորձաքննության են ենթարկվում, ստուգվում է դրանց համապատասխանությունը»:

Նշենք, որ առկա բաժնի ուսանողների համար քննաշրջանը կտևի մինչև հոկտեմբերի 27–ը: