Արցախի պետական համալսարան

 

IMG 4105   IMG 4083

IMG 4120   IMG 4134

Հոկտեմբերի 19-ին հրավիրված բնագիտական ֆակուլտետի մեծ խորհրդի նիստի օրակարգային հարցը ֆակուլտետի 2016-2017 ուսումնական տարվա կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունն էր, որը ներկայացրեց դեկան, ք.գ.թ., պրոֆեսոր Վոլոդյա Միրզոյանը:

Նիստին մասնակցում էին ռեկտոր Մ. Մինասյանը, պրոռեկտորներ, բնագիտական ֆակուլտետի մեծ խորհրդի անդամներ, հրավիրվածներ:

Դեկանի կողմից 2016-2017 ուսումնական տարում իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության ներկայացումից և հաշվետվության վերաբերյալ գնահատողական ելույթներից հետո որոշվեց բնագիտական ֆակուլտետի հաշվետու տարվա գործունեությունը գնահատել բավարար:

Ելույթների ընթացքում ֆակուլտետի մի շարք դասախոսներ և ուսանողներ բարձրաձայնեցին խնդիրներ, հանդես եկան առաջարկություններով: Մասնավորապես, դասախոսությունների վարման որակի կատարելագործում, ինտերակտիվ մեթոդների ներմուծում, հեռավար դասախոսությունների կազմակերպում առաջատար բուհերի համապատասխան մասնագետների կողմից, նյութատեխնիկական բազայի համալրում, լաբորատորիաների արդիականացում, ուսանողների շրջանում գիտական աշխատանքների խթանում և այլ հարցեր ու առաջարկություններ: